Գաղտնիության քաղաքականություն և կայքից օգտվելու պայմաններ

Գաղտնիության պահպանումը առցանց ռեժիմում

Խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ՀՀ կողմից մի շարք միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի առկայության, Fitmosh.am կայքը խստորեն պահպանում է անձնական տվյալների չհրապարակման և անվտանգության ընթացակարգերը՝ չարտոնված մուտքերը կամ անձնական տվյալների չթույլատրված օգտագործումը կանխելու համար:

Տեղեկությունների հավաքագրում

Դուք հնարավորություն ունեք գրանցվել Fitmosh.am կայքում, որի արդյունքում մենք կարող ենք օգտագործել որոշակի տեղեկատվություն Ձեզ նույնականացնելու համար։ Այս տեղեկություններն անհրաժեշտ են Ձեր պատվերի մշակման և ծառայությունները մատուցելու համար:

Բանկային քարտեր

Fitmosh.am կայքում բանկային քարտերով վճարումներն իրականացվում են վերահասցեավորման ճանապարհով՝ Ինեկոբանկի առցանց պոստերմինալ համակարգով։ Հաճախորդների գաղտնի տեղեկությունների (քարտի տվյալներ, գրանցման տվյալներ և այլն) հավաքագրումը և մշակումը կատարվում է «ARCA», «VISA», «Master» պրոցեսինգային կենտրոններում, այլ ոչ թե Fitmosh.am կայքում: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող ստանալ գնորդի անձնական և բանկային տվյալները: «ARCA», «VISA», «Master» համակարգերի միջոցով վճարումներ կատարելու ժամանակ քարտապանը ավտոմատ իր էլ. հասցեին ստանում է նամակ, որը ծանուցում է քարտապանին իր քարտից դուրս եկած գումարի մասին: Fitmosh.am կայքում հնարավոր է գնումներ կատարել հետևյալ բանկային քարտերով` «ARCA», «VISA», «Master»: Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր տեսակի վճարումները կատարվում են «ARCA», «VISA», «Master» վճարային համակարգերի միջոցով՝ Ձեր բանկային քարտի տվյալները չեն պահպանվում մեզ մոտ: Ձեր բանկային քարտի իսկության ստուգումը, Ձեր բանկային քարտի տվյալների պաշտպանությունը և կոդավորումը կատարվում է «ARCA», «VISA», «Master» վճարային համակարգերի միջոցով։ Որոշ բանկեր և քարտային ընկերություններ գնումների համար վճարումը կարող են դիտարկել որպես միջազգային փոխանցում և դրա համար որոշակի վճարում պահանջել: Բացի այդ, Ձեր բանկային քարտի արժույթը կարող է տարբերվել Fitmosh.am կայքում գնումների համար վճարման ենթակա գումարի արժույթից, և Ձեր բանկը կարող է գումարի փոխարկման համար նույնպես վճար գանձել: Այս պայմանների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ձեր բանկից: Նման դեպքերում Ձեր կողմից կրած ֆինանսական կորուստները մեր կողմից փոխհատուցման ենթակա չեն:

Քուքիներ

Մեր կայքը կիրառում է «քուքի ֆայլեր» Ձեզ համար կայքի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելու համար: Եթե շարունակում եք օգտվել ծառայություններից, կնշանակի, որ Դուք համաձայնում եք մեր դրույթների և պայմանների հետ։

Ինչպե՞ս ենք կառավարում քուքիները.
Քուքի ֆայլը – դա տվյալների մի բազա է, որը կայքն առաջարկում է օգտագործողի բրաուզերին պահպանել համակարգչի հիշողությունում՝ հետագայում տվյալ էջն ավելի հեշտությամբ գտնելու համար: Համաձայնելուց հետո ֆայլը ավելացվում է, և քուքի-ն օգնում է վերլուծել վեբ տրաֆիկը կամ ձեզ տեղեկացնում է որոշակի կայք այցելելու մասին: Քուքիները հնարավորություն են տալիս վեբ հավելվածներին ձեզ ընդունել որպես մարդ: Վեբ հավելվածը կարող է հարմարեցնել իր գործողությունները համաձայն ձեր կարիքների, հավակնությունների և հակակրանքների՝ հավաքելով և հիշելով ձեր նախասիրությունների մասին տեղեկատվությունը: Մենք օգտագործում ենք քուքիներ՝ որոշելու համար, թե որ էջերն են օգտագործվում Ձեր կողմից: Այս տեղեկատվությունը, այնուհետև, օգտագործվում է կայքի հետագա փոփոխման և զարգացման համար, որպեսզի այն հնարավորինս հասկանալի լինի օգտագործողների համար: Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը միայն վիճակագրական վերլուծության նպատակով, ապա տվյալները հանվում են համակարգից: Ընդհանուր առմամբ, քուքիները օգնում են մեզ տրամադրել ավելի լավ ծառայություններ կամ կիրառման փորձ, հիմք ընդունելով Ձեր հետաքրքրություններն ու գործելակերպը, հասկանալով թե որ էջերն եք օգտակար համարում, իսկ որոնք ՝ ոչ: Քուքի-ն մեզ ոչ մի կերպ չի տալիս հնարավորություն մուտք գործել ձեր համակարգիչ կամ ձեռք բերել այլ անձնական տվյալներ, բացառությամբ այն տվյալների, որոնք դուք տրամադրում եք մեզ։ Դուք ունեք քուքի ֆայլը ընդունելու և մերժելու հնարավորություն: Որպես Օգտատեր Դուք կարող եք թե՛ արգելափակել, թե՛ ջնջել «քուքի ֆայլեր»-ը,՝ փոխելով Ձեր դիտարկչի կամ համակարգչի կարգավորումները, սակայն նկատի ունեցեք, որ «քուքի ֆայլեր»-ի ապաակտիվացումը կարող է ազդել մեր կայքում Ձեր՝ օգտատիրոջ տեղաշարժման վրա:

Ծառայության դիմաց վճարում, պատվերը չեղարկելու և հետ վերադարձի մանրամասներ

Գնումը ձևակերպելուց և ծրագրին հասանելիություն ստանալուց հետո չի նախատեսվում չեղարկել գնումը և հետ վերադարձնել գումարը, քանի որ կայքը տրամադրում է տեղեկատվություն, և ծառայությունը համարվում է մատուցված։

Իրավական տեղեկատվություն

Fitmosh.am կայքի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են ԱՁ Ռուզաննա Մկրտչյանին, ՀՎՀՀ 26674142: Fitmosh.am կայքում տեղ գտած ամբողջ տեղեկատվության՝ նկարների, ծառայությունների նկարագրությունների, կայքի դիզայնի և տեխնիկական լուծումների հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են ԱՁ Ռուզաննա Մկրտչյանին և պաշտպանված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Բովանդակության և նկարների ցանկացած տեսակի արտատպումը, կայքի դիզայնի կրկնությունը կամ շփոթության աստիճան նմանակումը, տեխնիկական լուծումների կրկնությունը կամ շփոթության աստիճան նմանակումը արգելվում է:
Fitmosh.am առցանց համակարգի միջոցով գնումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: ԱՁ Ռուզաննա Մկրտչյանը գրանցված է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրում ՀՀ օրենքներին համապատասխան: